Իրանի դեսպանը՝ Վրաստան գազի տարանցման մասին հարցին. Նավթի նախարարը Հայաստան կայցելի ու ամեն ինչ կքննարկի
HeaderՈչ հեռավոր ապագայում Իրանի Նավթի նախարարը Հայաստան կայցելի: Այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողներին ասել է Հայաստանում Իրանի արտակարգ ու լիազոր դեսպան Սայեդ Կազեմ Սաջադին, պատասխանելով այն հարցին, արդյոք Իրանի էներգետիկ գերատեսչությունների օրակարգում կա Հայաստանի տարածքով տարանցումով գազի արտահանումը Վրաստան:
Այս հարցին դեսպանը պատասխանել է, որ Իրանի ու Հայաստանի համագործակցության հարցերը կքննարկվեն նավթի նախարար Բիժան Զանգանեի այցի ժամանակ: Իրանի դեսպանը նշել է , որ Հայաստանին վերաբերող հարցերը Իրանի ուշադրության կենտրոնում են: Նա հիշեցրել է, որ հուլիս- օգոստոս ամիսներին , երբ հանրապետությանը չէր բավականացնում գազը (Վրաստանում գազախողովակի վնասված մասի վորանորոգման պատճառով- խմբ.), Իրանը համաձայնել էր աջակցել հարեւաններին: «Կարծում եմ, Հայաստանի համար բարենպաստ հարցերը կդառնան երկու երկրների բարձրաստիճան չինովնիկների բանակցությունների առարկա»,- ամփոփել է դիվանագետը: