Հայտնի են էներգետիկայի և գյուղատնտեսության նոր նախարարները
ՀասարակությունՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմի հասարակայնության եվ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն ից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Աշոտ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար»,- նշված է նախագահի հրամանգրում:
Նշենք, որ 2016թ. փետրվարի 29-ից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարն էր Լևոն Յոլյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը:
Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը գյուղատնտեսության նախարար էր նշանակվել 2010թ. դեկտեմբերի 31-ին: