Ֆիդել Կաստրոն եւ Իրանի նախագահը քննարկել են միջազգային իրադրությունը
HeaderԿուբայական հեղափոխության պատմական առաջնորդ Ֆիդել Կաստրոն սեպտեմբերի 19-ին Իրանի նախագահ հասան Ռոուհանիի հետ քննարկել է միջազգային իրադրության հարցերը եւ համաշխարհային առանձին խնդդիրներ: Ինչպես նորությունների երեկոյան թողարկման ժամանակ հայտնել է Կուբայի ազգային հեռուստատեսությունը, Ֆիդել Կաստրոն եւ Իրանի ղեկավարը «վերլուծել են միջազգային բարդ իրադրությունը եւ ընդգծել աշխարհում պարենամթերքի արտադրության կարեւորությունը, որին սպառնում են կլիմայական փոփոխությունները»:
Բարձրաստիճան հյուրը, որը սետեմբերի 19-ից պաշտոնական այցով գտնվում է Կուբայում, գոհունակություն է հայտնել կարիբյան պետություն կատարած այցի կապակցությամբ:
Նաեւ հայտնի է դարձել, որ Կուբայի եւ Իրանի առողջապահության նախարարներ Ռոբերտո Մորալես Օխեդան եւ Հասան Հաշեմին Հավանայում համաձայնագիր են ստորագրել առողջապահության, բժշկական հետազոտությունների, կրթության, դեղորայքի եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին:
Ստորագրման արարողությունը կայացել է Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի բանակցությունների ավարտին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության վիճակը եւ հարաբերությունների խորացման գործընթացը շարունակելու ցանկություն են հայտնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: