«Ձեզ ուղղորդում են Ձեր ներքին վախերը». Հովիկ Աբրահամյանի՝ աշխատանքից ազատված օգնականը Կարեն Կարապետյանի մասին
LifeՀայաստանի վարչապետի արդեն նախկին օգնական Աննա Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Կարեն Կարապետյան, Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ պրոֆեսիոնալ կադրին առհասարակ տարբերակելու համար. Ձեզ ուղղորդում են Ձեր ներքին վախերը, որոնք հետևանք են Ձեր կարծրատիպային և անհեռանկար գործելաոճի։ Եվ ես էլ Ձեզ եմ, պարոն նախկին քաղաքապետ, լավ տրամադրություն մաղթում»:
Հիշեցնենք, որ Աննա Գևորգյանը վարչապետի օգնական էր նշանակվել Հովիկ Աբրահամյանի կողմից՝ 2014թ.-ին: Երեկ Կարեն Կարապետյանի հրամանով վերջինս ազատվել է աշխատանքից, ինչն էլ այսքան վրդովվեցրել է երիտասարդ օգնականին: