Լրագրողներին բռնության ենթարկել են Երևանի ոստիկանապետի աչքի առաջ. հայտարարություն
ՀասարակությունPanorama.am-ը գրում է.
«Լրագրողներին Բաղրամյան պողոտայում բռնությամբ ոստիկանական բաժանմունք տարել են Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի աչքի առաջ»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հետք» էլեկտրոնային կայքի լրագրող Հրանտ Գալստյանը:
«Երևանի ոստիկանապետը շատ լավ տեսնում էր, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ տանում, բայց ոչ մի քայլ չէր ձեռնարկում»,- ասաց նա:
Հ. Գալստյանը նշեց, որ իրեն ոստիկանություն բերման ենթարկելու պահին ինքը մասնագիտական գործունեություն չի իրականացրել, այլ եղել է քաղաքացի, ով պայքարում է էլեկտրաէներգիայի սակգանի բարձրացման դեմ:
«Մեքենայով, որով ինձ տեղափոխում էին ոստիկանության Մալաթիայի բաժին, կային ևս երկու լրագրող՝ Փայլակ Ֆահրադյանը և Մկրտիչ Կարապետյանը: Տղաները մի քանի անգամ բարձրաձայն հայտարարում էին, որ իրենք լրագրող են և իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալում, սակայն ապարդյուն, ոչ մեկը չէր արձագանում,- նշեց Հ. Գալստյանը:
Այսօր լուսադեմին բռնության է ենթարկվել նաև «Հետքի» մեկ այլ լրագրող՝ Անի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, իր նկատմամբ ճնշումներ գործադրած ոստիկանը համազգեստով չի եղել, այլ «քաղաքացիական հագուստով, խոշոր մարմնով և ցլի հայացքով»:
Անին նկարագրեց, որ ոստիկանը, որը ներկայացել է որպես Գագո, իրենց հետապնդել է մինչև Սայաթ-Նովա փողոց: