Հրանուշ Հակոբյանը նախարարի իր պաշտոնը փորձում Է պահպանել Սամվել ու Կարեն Կարապետյան եղբայրների միջոցով. «Հայկական ժամանակ»
Մամուլ«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այլոց հետ միասին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նույնպես ցանկանամ Է պահպանել իր պաշտոնը գոնե մինչև 2017 թ. խորհրդարանական ընտրությունները, չնայած երեկ նա լրագրողների հետ զրույցում ասել Էր, թե «վայ նրան, ով կառչած Է իր պաշտոնին»։ Տիկին Հակոբյանը նախարարի իր պաշտոնը փորձում Է պահպանել Սամվել ու Կարեն Կարապետյան եղբայրների միջոցով: Ինչպես հայտնի է, Հրանուշ Հակոբյանը և Կարապետյանները խնամիական կապ ունեն, իսկ Կարապետյանները լավ հարաբերություններ ունեն նորանշանակ վարչապԵտ Կարեն Կարապետյանի հետ և վերջինս թե Ռուսաստանում, թե Հայաստանում վայելում Է երկու եղբայրների աջակցությունը։
Հիշեցնենք, որ Հրանուշ Հակոբյանը հենց նույն Կարապետյան եղբայրների շնորհիվ Է ստացել նախարարի պաշտոնը։ Նշենք նաև, որ զուգահեռաբար կա կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու քննարկում, որի համաձայն սփյուռքի նախարարությանը պետք Է վերամիավորվի արտգործնախարարությանը, ինչպես մինչև առանձնանալն այդ գերատեսչության կառույցներից մեկն Էր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։