Հրետանու կառավարման հայկական համալիրը հետաքրքրություն է առաջացրել Մոսկվայում
ՀասարակությունՀրետանու կառավարման հայկական համալիրը հետաքրքրություն է առաջացրել Մոսկվայում անցկացված պաշտպանական վերջին ցուցահանդեսներից մեկում: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց LT-Pyrkal հունա-հայկական համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն Գագիկ Բունիաթյանը:
«Մոսկվայում հայկական տաղավարում երեք սարք էր ներկայացված, դրանցից մեկը մերն էր: Ռուսաստանի համապատասխան կառույցները հետաքրքրվեցին դրանով, եւ հիմա մեզ հետ քննարկում են համագործակցության հնարավորությունները»,- նշեց Բունիաթյանը:
Հրետանու կրակի կառավարման եւ հետախուզության ավտոմատացված համալիրը 36-ամյա օպտիկական խոշորացում է (zoom) ապահովում, հագեցած է լազերային հեռաչափով, կարող է թվային տեղեկատվություն եւ ձայնային հաղորդագրություն փոխանցել:
«Մեր սարքը ներկայացնելու ենք նաեւ սեպտեմբերի 21-ին՝ անկախության 25-ամյակի կապակցությամբ Երեւանում նախանշված շքերթի ժամանակ»,- հավելեց Բունիաթյանը: