Երեւանում 24-ամյա աղջկան վրաերթի ենթարկողն հայտնաբերվել է
ՀասարակությունԵրեւանի Նար-Դոսի փողոցում սեպտեմբերի 16-ին վրաերթի է ենթարկվել 24-ամյա Թեհմինե Հ.-ն: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 15-ին, հայտնաբերվել է վրաերթ կատարողը:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է 60-ամյա Սեմարա Ս.-ն, ոստիկանությունում նա խոստովանական ցուցմունք է տվել՝ ասելով, որ «Մերսեդես Բենց»-ով ինքն է վրաերթի ենթարկել աղջկան:
Սեմարա Ս.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Եր եւան քաղաքի քննչական վարչություն: