Կարո Եղնուկյանը կմնա անազատության մեջ
ՀասարակությունԱրաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, երկու ամսով երկարաձգեց «Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կալանքի ժամկետը: Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Նա նշեց, որ իր պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարացնելու հիմնավորումներ նախաքննական մարմնի կողմից չի ներկայացվել: Նա նշեց, որ բողոքարկելու է դատարանի այս որոշումը: