Ջոն Քերրի. Միացյալ Նահանգները շատ կարեւորում է Հայաստանի հետ ջերմ բարեկամությունը
HeaderՀայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հատուկ շնորհավորանքով դիմել է բոլոր հայերին։
Պետքարտուղարի ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Նախագահ Օբամայի եւ Ամերիկայի ժողովրդի անունից, ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին սեպտեմբերի 21-ին նշվող անկախության տոնի կապակցությամբ:
Միացյալ Նահանգները շատ կարեւորում է Հայաստանի եւ ձեզ բոլորի հետ մեր ջերմ բարեկամությունը: Անցած քարորդ դարի ընթացքում Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել եւ իմ կառավարությունը նախատեսում է շարունակել ձեզ հետ սերտ աշխատանքը, աջակցելով երկկողմ բարգավաճմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, օրենքի գերիշխանության ու տարածաշրջանային խաղաղությանը: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կայուն աջակցությունը միջազգային խաղաղարար գործընթացներին եւ Սիրիայի փախստականների ճգնաժամի կարգավորման մեջ երկրի առաջատար դերը: Մենք նույնպես շատ բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգներում փայլուն Ամերիկայի հայ համայնքի ներկայությունը:
Այս հատուկ առիթով ես լավագույն բարեմաղթանքներն եմ ուղղում բոլոր հայերին, մաղթելով խաղաղ եւ բարգավաճ տարի»: