Բալասանյանը պաշտպանում է գյումրեցիների պահանջը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
ՀասարակությունLurer.com-ը գրում է.
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը պաշտպանում է ժողովրդի արդարացի պահանջը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Գործուղման մեջ գտնվող քաղաքապետի ուղերձը Գյումրու բնակիչներին է փոխանցել նրա օգնականը: «Հաշվի առնելով Գյումրի քաղաքի, մասնավորապես՝ տնակային պայմաններում ապրող մարդկանց սոցիալական ծանր վիճակը, թանկացումը կարող է լուրջ սոցիալական խնդիրներ առաջ բերել:
Ցանկացած միջամտություն իրավապահների կողմից պետք է կատարվի բացառապես օրենքի և սահմանադրության տառին համահունչ: Հուսով եմ՝ իրավիճակը հնարավորինս արագ կպարզաբանվի»,- նշել է Բալասանյանը: