Աստղային street style. Քորթնի Քարդաշյան (լուսանկարներ)
LifeՔարդաշյան քույրերն ամենուրեք են «քաոս» ստեղծում իրենց կերպարներով՝ թե էկրաններին, թե համացանցում, թե ամսագրերի շապիկներին, թե անգամ կադրից դուրս: Եթե համեմատենք Քիմի եւ Քլոեի հետ, Քորթնի Քարդաշյանը մի փոքր ավելի համեստ կերպարներով է լինում:
Քորթնին եւս ճաշակով է հագնվում, սակայն նա, այնուամենայնիվ, նախընտրում է ծածկել իր բարեմասնությունները՝ նախապատվությունը տալով կնոջ խորհրդավորությանը:
Եթե նայենք Քորթնիի street style կերպրներին, կտեսնենք, որ աշխարհահռչակ հայուհին նախընտրում է հագնել պատռված ջինսեր եւ հետաքրքիր շապիկներ: Նրա համար խորթ չեն նաեւ շորտերը, մորթյա վերարկուներն ու տարատեսակ ակնոցները:
Մանրամասները՝ լուսանկարներում:









