Աստղային make up. Ջեսիկա Ալբա (ֆոտո)
Life35-ամյա այս դերասանուհին շարունակում է բոլորին հմայել իր մանկական անմեղ հայացքով եւ պարզ ու մաքուր ժպիտով: Ինչ դիմահարդարում էլ Ալբան կրի, միեւնույն է՝ նա, ասես, հավերժ փոքրիկ աղջնակ լինի, որը Հոլիվուդ է ժամանել հեքիաթների աշխարհից:
Ջեսիկա Ալբան, սովորաբար, մեղմ դիմահարդարման կողմնակից է: Սակայն երբեմն նրա աչքերին կարելի է տեսնել smokey eyes դիմահարդարում, իսկ շուրթերին՝ վառ կարմիր շրթներկ: Սա, իհարկե, ինչպես ասում են՝ «հազարից մեկ», բայց շատ հաճախ Ալբան դիմահարդարվում է մեղմ գույների մեջ՝ աչքերն ընդգծելով թարթչաներկի նուրբ շերտով, իսկ շուրթերը՝ վարդագույնի մեղմ երանգներով:
Գեղեցկուհու դիմահարդարման օրինակներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:









