Շահեն Հարությունյանը սառը զենք պահելու կասկածանքով բերման են ենթարկել, ավելի ուշ՝ ազատ արձակել
Ուշադրության կենտրոնումԱնազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ոստիկանություն բերման են ենթարկել:NEWS.am-ի հետ զրույցում Շահեն Հարությունյանը նշեց, որ իրեն ոստիկանություն բերման են ենթարկել՝ սառը զենք պահելու կասկածանքով:
«Համալսարանում ավարտել էի դասերս, դուրս էի եկել, տարան ոստիկանություն՝ սառը զենք պահելու կասկածանքով: Գրպանումս փոքր երկաթի կտոր կար, ինչ-որ բանից պոկվել էր, դրել էի գրպանս: Այդ կտորը փորձաքննության ուղարկեցին, արձանագրություն կազմեցին եւ ազատ արձակեցին ինձ»,-ասաց նա: