ՌԴ Գլխավոր շտաբ. ԱՄՆ-ն միտումնավոր է Սիրիայում ստեղծել ներկա իրավիճակը
HeaderՏպավորություն է ստեղծվում, որ ամերիկացի գործընկերները արհեստականորեն են ստեղծել նման իրավիճակ, որպեսզի Ռուսաստանին ու Սիրիային մեղադրեն հումանիտար օգնության մատակարարարումը ձախողելու մեջ: Այս մասին հայտնել է ՌԴ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Չնայած ՌԴ-ն բազմիցս բոլոր երկրներին կոչ է արել միավորել ջանքերը Սիրիայում ու կոնկրետ Հալեպում հումանիտար գործողության իրականացման ուղղությամբ»,- շեշտել է Ռուդսկոյը
«Կաստելլո» ճանապարհը իրար է կապում Հալեպ քաղաքի արևելյան ու արևմտյան մասերը ու հենց դրանով պետք է անցնեն տուժած բնակիչների համար ՄԱԿ-ի հումանիտար օգնության շարասյունները: