Տրամադրված է հեղափոխական. Պավլիկ Մանուկյանին հնարավոր է՝ վաղը դուրս գրեն
Հասարակություն«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը հնարավոր է՝ սեպտեմբերի 20-ին դուրս գրվի Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը՝ նշելով, որ այսօր է տեսակցել իր պաշտպանյալին:
«Համեմատաբար լավ է, «տրամադրված է հեղափոխական», հնարավոր է՝ վաղն արդեն դուրս գրեն»,-ասաց նա։
Փաստաբանը նաեւ նշեց, որ սեպտեմբերի 22-ին քննվելու է Պավլիկ Մանուկյանի կալանքի երկարացման վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։