Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը


Սաունա. հանգի՞ստ, թե՞ «սիրուհի տանելու վայր». ովքե՞ր են այցելում սաունա, ինչի՞

Life

Հայաստանում սաունաներն կամ շոգեբաղնիքներն առավելապես տարածված են մայրաքաղաք Երեւանում, չնայած մարզերում եւս երբեմն-երբեմն կարելի է հանդիպել դրանց: Երեւանում կան ինչպես առանձին, այնպես էլ հյուրանոցային, ռեստորանային համալիրների, մոթելների ներսում գործող շոգեբաղնիքներ:Փորձել է պարզել, թե ովքեր են երեւանյան շոգեբաղնիքների հաճախորդները, ինչ նպատակով են գնում, ինչ ծառայություններից են օգտվում, ինչքան են վճարում եւ ինչպես է ընկալվում շոգեբաղնիք գնալը տղամարդկանց  եւ կանանց շրջանում:

Ովքե՞ր են սաունաների հաճախորդներն եւ ինչքա՞ն են վճարում

Երեւանյան սաունաներում մեկ ժամը սկսվում է 8 հազար դրամից, չնայած կարելի է ավելի էժան տարբերակներ էլ գտնել:  Ընդհանուր առմամբ, աշխատակիցները փաստում են, որ այցելուները 20-60 տարեկան կանայք եւ տղամարդիկ են, ովքեր գալիս են ընկերներով, կոլեկտիվով, ընտանիքով եւ այլն:  Մեր զանգահարած բոլոր սաունաներում հավաստեցին, որ իրենց մոտ չկա այցելուներին «գեղեցիկ աղջիկներ մատուցելու» ծառայություն: Ինչ վերաբերում է սաունաների նկատմամբ ոմանց բացասական վերաբերմունքին, մասնավորապես` դրանք «սիրուհիների, սիրեկանների հետ այցելելու վայր» ընկալմանը, ապա սաունաների աշխատակիցները պնդում են. «Ո՞ր թվերին էր, որ տենց բաներ էին մտածում, հիմա ո՞վ է տենց բաներ մտածում»:

Այսպես, «Ամիրա պալաս» մոթելի ադմինինիստրացիայի աշխատակից Ռոմանըպատմեց, որ իրենց մոտ սաունաների երկու տեսակ կա` թաց եւ չոր, եւ բացատրեց, որ «թաց» են համարում այն սաունան, որը գոլորշիով է տաքացվում, իսկ «չոր», երբ ջուրը լցնում են տաք քարի վրա եւ գոլորշի է բարձրանում: Դրանից բացի` նրանց մոտ կա հունական, հնդկական, եգիպտական, հայկական սրահներ: Նրա խոսքով` հիմնականում հաճախորդները գալիս են ամեն օր կեսօրից հետո, իսկ ամենից շատ քաղաքացիներն այցելում են հանգստյան օրերին: Ըստ որում` հիմնականում այցելուները 20-50 տարեկան կանայք եւ տղամարդիկ են, ովքեր գալիս են ընկերուհիներով, ընկերներով, ընտանիքներով, կոլեկտիվներով եւ այլն: Նրա խոսքով` իրենք ունեն անվտանգության ծառայություն, եւ երբեւէ այցելուների շրջանում կռիվ, ծեծուջարդ չի լինում,  հաճախորդները սաունա այցելելիս «աղջիկներ» չեն պահանջում, իրենք նման ծառայություններ չունեն եւ չեն մատուցում: «Ամիրա պալասում» սաունայից օգտվելու համար մեկ ժամը սկսվում է 15 հազար դրամից, բայց հիմնականում մեկ ժամը բավարար չի լինում:

Իսկ «Վալեմ»  հյուրանոցային եւ ռեստորանային համալիրից հայտնեցին, որ իրենց մոտ կա սաունաների հռոմեական, ռուսական, արեւելյան տեսակները: Նրանց մոտ սաունայից օգտվելու մեկ ժամը սկսվում է 10 հազար դրամից, իսկ VIP-սրահում` 15 հազար դրամից: Մեկ այլ` «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի գործադիր տնօրեն Արտակը ասաց, որ իրենց մոտ կա ֆիննական եւ ռուսական սաունաներ, ըստ որում` առաջինը վառարանով է, իսկ երկրորդը` գազով եւ գերաններով: Նրա փոխանցմամբ` իրենց  այցելուները ամենատարբեր մարդիկ են, չափահասներ, ովքեր գալիս են ընտանիքներով, կոլեկտիվներով եւ ծնունդ, Նոր տարի ու այլ առիթներ  են նշում: Այստեղ մեկ ժամը սկսվում է 8 հազար դրամից  եւ հասնում մինչեւ 30 հազար դրամ:

Նրա փոխանցմամբ` այցելուների շրջանում լինում են անձինք, ովքեր գալիս եւ ուզում են «գեղեցիկ աղջիկների ծառայություններից օգտվել», սակայն «այդպիսի հիմարները ստանում են իրենց պատասխանը»: «Օֆուռո» ճապոնական բաղնիքի աշխատակից Լիլինպատմեց, որ հիմնականում ամենաշատ հաճախորդների լինում են ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին` երեկոյան ժամերին: Այցելուները 20-60 տարեկան կանայք եւ տղամարդիկ են: «Չես հասկանում սիրուհու հետ է գալիս, թե կնոջ, նենց են վերաբերում,  քեզ թվում է, թե ընտանիքի անդամի հետ է գալիս: Հիմնականում մեզ մոտ գալիս են 50-ից բարձր լավ «ձյաձյաներ»` ընկերներով, որ իրենց համար ուտում, խմում, սանուայով-բանով, վեր կենում, գնում են: Գալիս են նաեւ պաշտոնյաներ, գործարարներ»,- ասաց նա: «Օֆուռոյում» մեկ ժամը արժե 10 հազար դրամ:

Չնայած սաունայի այցելուները կանայք եւ տղամարդիկ են, բայց նրանց վերաբերմունքը այդ վայրի նկատմամբ միանշանակ չէ

Հարցմանը մասնակցած արական սեռի ներկայացուցիչներից  35-ամյա Արամը սաունաների սիրահար է, իր իսկ բառերով ասած` «սիրում է շոգեխաշվել»: «Մեր մոտ կարծրատիպեր կան, որ սաունաներ գնում ես սիրուհիների կամ մարմնավաճառների հետ, ես երկու դեպքում էլ գնում եմ»,- անկեղծացավ նա: 26-ամյա Սերգեյը վատ է վերաբերում սաունաներին եւ կարծում է, որ «օջախի աղջիկը սաունա չի գնա»: «Ես չեմ հավատում, որ սաունա գնում են սաունայի համար, իմ կարծիքով սաունա գնում են հարակից ծառայությունների համար»,- ժպտալով ասաց երիտասարդը` չցանկանալով մանրամասնել, թե ինչ ծառայություններ նկատի ունի եւ ինքը քանի անգամ է օգտվել դրանցից: Նրա խոսքով`  կյանքում իր կնոջ հետ սաունա չի գնա, իսկ սիրուհու հետ կգնա: Սփյուռքահայ Աշոտը պատմեց, որ սաունա գնալու համար ոչ ժամանակ, ոչ էլ գումար ունի, եւ հետո «սաունաների մասին լավ բաներ չեն ասում, դրանք վատ անուն են հանել»: Իսկ մեկ այլ երիտասարդ` Դավիթը,  նորմալ է վերաբերում աղջկա սաունա գնալուն, չնայած իր շատ ծանոթներ բացասական են վերաբերվում, բայց անձամբ ինքը Հայաստանում չի գնա սաունա, որովհետեւ չի վստահում որակին:  33-ամյա Գրիգորը սաունան ընկալում  է որպես հանգստի վայր եւ շատ նորմալ է համարում, երբ այցելում են աղջիկները, սակայն ինքը իր քրոջը չի թողնի այցելել ընկերուհիների հետ: Ինչ վերաբերում է աղջիկների հետ նման վայրեր այցելելուն, ապա նրա խոսքով, «աղջիկների ծառայություններից» օգտվելու համար ավելի հարմար վայրեր կան` հյուրանոցներ, մոթելներ եւ այլն:

Մեր հարցմանը մասնակցած աղջիկները պատմեցին, որ սաունա գնացել են իրենց ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերուհիների հետ: Իսկ թե ինչու հասարակության լայն շերտերի շրջանում դրանց նկատմամբ վերաբերմունքը բացասական է, ապա 28-ամյա Մարին  նշեց, որ դա գալիս է ԽՍՀՄ-ից, երբ 90-ականներին Ռուսաստանում մեծ թափով բացվեցին բաղնիքները, ինչին զուգահեռ էլ առաջացան այլ ծառայությունները եւ սաունանները սկսեցին համարել մի վայր, որտեղ կարելի է «աղջկան վերցնել եւ տանել»: Նրա խոսքով` եթե արտերկրում դա բացառապես ընկալվում է որպես հանգստի միջոց, ապա մեզնում այդպես չէ. «Երբ գնում են Սեւանի մայրուղու վրա մի սաունա, որի կողքին կա երեք հարկանի հյուրանոց, առանձնասենյակներ, ես համոզված եմ, որ այդտեղ գնացողը սաունայի համար չի գնացել»,- նշեց Մարին: Արմինեն շարունակեց  իր ընկերուհու միտքը եւ հավելեց, որ արտերկրի որեւէ երկրում որեւէ սաունային կից երբեք չես տեսնի առանձնասենյակներ, անկողին եւ այլն, իսկ այդ «անկողինը կնոջ համար չէ ու ոչ մի նորմալ տղամարդ իր կնոջը չի տանի այդպիսի սաունա, որտեղ կա անկողին եւ այլն, պետք է ուրիշին տանի»: Արմինեի խոսքով` սաունաներում սենյակներ ստեղծելով նպաստում են նման կարծրատիպի ձեւավորմանը, մինչդեռ սաունան հանգստի միջոց է եւ պետք է ընկալվի որպես մարզասրահ, լողավազան հաճախել: Մեկ այլ աղջկա` Ռուզանի խոսքով` սաունան իրականում լավ բան է, սակայն մեզ մոտ ինչպես բոլոր երեւույթները աղավաղվում եւ այլասերվում է:

Ինչո՞վ  է օգտակար եւ վնասակար սաունան

Սաունան բուժական միջոց չէ, դա  հանգստի եւ ժամանցի վայր է: Այս մասինասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապեւտ Լիանա Հովհաննիսյանը: Նա խորհուրդ է տալիս սաունաներից օգտվելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ, պարզել, թե ինչ հակացուցումներ կան ձեր առողջության համար, որովհետեւ շատ հնարավոր է, որ անձը ունենա ինչ-որ հիվանդություն կամ վարակ, ինչը թույլ չտա  նրան այցելել սաունաներ: Իսկ ընդհանուր առմամբ, սաունաները հիանալի հանգստի միջոց են առողջ մարդկանց համար, իհարկե եթե չեն չարաշահում այցելությունները, օրինակ` այցելում են ոչ թե ամեն օր, այլ շաբաթը կամ 10 օրը մեկ:

Այսպես, սաունաները հակացուցված կամ վատ ազդեցություն կարող են ունենալ այն անձանց համար, ովքեր ունեն արյան զարկերակային բարձր ճնշում, տառապում են սիրտ-անոթային, շնչառական, թոք-սրտային անբավարարության կամ այլ հիվանդություններով, ունեն ինչ-որ վարակներ կամ հիվանդություններ, որոնք սաունայի միջոցով կարող են փոխանցվել ուրիշներին: Այս ամենին գումարվում է նաեւ հիգիենայի խնդիրը, որովհետեւ նույնիսկ առողջ մարդը, եթե օգտվի ոչ հիգիենիկ սաունաներից, ապա հնարավոր է բարդություններ առաջանան: «Սաունաները կարող են վնասակար լինել տղամարդկանց համար, որովհետեւ երկար ժամանակ բարձր ջերմության մեջ մնալը վնաս է հասցնում ամորձիններին, սպանում է սպերմատազոիդնեին, այնպես որ տղամարդկանց  հաճախակի այցելությունները ցանկալի չեն»,- նշեց բժիշկը` հավելելով,որվ սաունաներում անպայման պետք է բժիշկ կամ բուժքույր լինի: Իսկ կանանց դեպքում սաունա արգելվում է այցելել այն ժամանակ, երբ կինը հաճախակի արյունահոսություններ է ունենում:

Այս ամենից զատ`  սաունաներ այցելելը ունի մի շարք առավելություններ, օրինակ`  դա կրճատում է թույների եւ ծանր մետաղների քանակը, կարող է օգնել օրգանիզմը մաքրել խառնուրդներից, ինչպես` նիկոտինը, նատրիումը, ծծմբաթթուն եւ խելստերինը: Լիանա Հովհաննիսյանի փոխանցմամբ`  սաունաները նպաստում են նաեւ մաշկի տոնոուսի, էլաստիկության եւ մակերեսի լավացմանը, ինչպես նաեւ դրանք կարող են օգտագործվել որպես միջոց` ցելյուլիտի պայքարի գործում, մասնավորապես օգնել գեր մարդկանց նիհարել:

Պատրաստեց` Միլենա Ներսիսյանը

 

Հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՀուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածելՍպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքումՄոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելԹենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել36 ժամ ջուր չի լինելու հուլիսի 1/2- ինՊուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելիՊուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանՀԱՀ-ում մասշտաբային հակամիգրացիոն բողոքի ցույցեր են բռնկվելԲաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունըՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՏիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԻտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքումՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոցԱվտովթար՝ Երևանում․ Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք․ Լևոն ԱզիզյանՌուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվումՀորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆԻ՞նչ պետք է լինի Վարդավառի սեղանին․ 3 աղանդեր, որոնք տոնի զարդն են, բայց քչերը գիտեն դրանց մասինԹե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ«Նապոլին» երկարաձգեց Սպինացոլայի հետ պայմանագիրըՀրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացելԱվտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվումՅուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանՊոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված