Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո Մեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը


Ոստիկանը չունի և չի կարող ունենալ ուժի տեսակետից իրավունքներ, այլ միայն պարտականություններ

Blog

Արտակ Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Առավոտվա դեպքերի կապակցությամբ պարտքս եմ համարում աջակցության և շնորհակալության խոսքս ուղղել ողջ ակտիվ երիտասարդությանը: Բոլոր այն երիտասարդները, որոնք առավոտյան ծեծ կերան ու վրայից ոստիկանական ջրի շիթեր խմեցին՝ դա անում էին այդ թվում նաև ձեզ համար ու մեր բոլորի փոխարեն: Հասկանալի է, որ ամեն մարդ իր տեղում պետք է պայքարի ու որ բոլորը չեն, որ կարող են առավոտյան 6-ին Բաղրամյանի վրա լինել: Բայց դա չի փոխում այն փաստը, որ այդ երիտասարդները մեր փոխարեն ու մեր «փայ», անմնացորդ պայքարում են: Հարցը նրանում է, թե մենք ինչով եք զբաղված մեր տեղերում: Ցավով պիտի նշեմ, որ ինչպես ոստիկանության, այնպես էլ հանրահավաքի մասնակիցները չէին տիրապետում օրենսդրությունից մեջբերվող մասերի իրական բովանդակությանը, իմաստին, քանի որ իմաստը մեջբերվող հոդվածը չէր, այլ իրավահարաբերությունները և դրանց կարգավորման ընթացքը: Ոստիկանը չունի և չի կարող ունենալ ուժի տեսակետից իրավունքներ, այլ միայն պարտականություններ:

Պետականաշինության 24 տարիները ավելի քան բավարար պիտի լինեին ոստիկանությանը հասկանալու համար, որ այն լոկ հրամանի պարագայում ուժ գործադրելու մարմին չէ, այլ առաջին հերթին հասարակության ցանկացած անդամի իրավունքների պաշտպանոության համար ստեղծված ծառայություն: Ծառայություն, որի խնդիրն է անձի կյանքի և առողջության, իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը՝ օրինականության, անձի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության սկզբունքների վրա: Ծառայություն, որը պետք է համագործակցի այդ նույն հասարակության հետ: Ծառայություն, երբ իրավունքների և ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում ոստիկանները պարտավոր են անմիջապես ներկայացնել սահմանափակման հիմքերը, բացատրել քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները: Ցավոք առավոտյան այնպես ստացվեց, որ երևաց ոստիկանության իրական դեմքը, այն է՝ «եթե մենք մեր վերջին մի քանի օրվա դերասանությամբ չենք կարողանում ձեզ համոզել, ապա մենք ցույց կտանք մեր իրական դեմքը»: Այսպես՝ ծեծի ենթարկվեցին, առևանգելու ակնհայտ ոճով ոստիկանության բաժիններ քաշ տրվեցին բազմաթիվ քաղաքացիներ: Ծեծվեցին ու նույն բախտին արժանացան նաև բազմաթիվ լրագրողներ, որը պարզապես անհանդուրժելի է: Ոչնչացվեց կամ վնասվեց նրանց գույքը: Արդյունքում ցավոք մեր ոստիկանության քիչ թե շատ բարձրացող վարկանիշը իջավ ու կշարունակի իջնել հանրության շրջանում, քանի որ ներկայացված պահանջները ցանկությունների չէին, այլ անօտարելի կարիքներ:

Ոստիկանության գործողությունները հիշեցնում էին հասարակությանը բիրտ ուժով պարզապես վախեցնելու քաղաքականություն, որը հղի է հստակ և տեսանելի վտանգներով: Չէ որ վախեցած քաղաքացին ոչ միայն այլևս չի կիսվի կամ համագործակցի, ինչպես օրինակ վերջերս էր, այլ կասկածի կենթարկի ոստիկանության ցանկացած գործողություն, նաև ակամա բորբոքելով քաղաքացիական անհնազանդության հայտնի էլեմենտները, որոնք քայքայիչ են հենց պետության համար: 

Ինչ անել այս պարագայու՞մ: Միանշանակ կերպով կարող եմ ասել ինչ չի կարելի անել: Չպետք է բորբոքել հասարակության առանց այդ էլ գերլարված ու գերմաշված նյարդերը և չնչին հնարավորությունները: Պետք է վերջ տրվի առկա գիշատիչ ֆիսկալ քաղաքականությանը: Ցանկացած էլեմենտար հաշվարկ ցույց կտա, որ այս պարագայում վնասներն անհամեմատ ավելի մեծ են լինելու քան նախատեսված օգուտները: Փոխանակ մերժեք հանրության լեգիտիմ պահանջները, կարծես դրանք չկան էլ՝ փորձեք ձև գտնել դրանց բավարարման համար, քանի որ նորից եմ կրկնում, ներկայացված պահանջները ցանկություններ չեն, այլ առաջնային և անվերանայելի կարիքներ: 
Հ.Գ. 1 Հալալ է մեր երիտասարդությանը: Ցանկացած մեկս նախանձում ենք ձեր ոգուն ու շատերս ձեզ հետ ենք: Կեցցեք!
Հ.Գ. 2 Կուսակցությունների դիրքորոշումը հեռու մնալ քաղաքացիական հասարակության նման ինքնաբուխ հավաքներից մեծ մասով արդարացված է, որը սակայն իր գինն ունի, քանի որ ցանկացած հանրահավաք կամ գործողություն կարիք ունի փորձառու առաջնորդման, ինչի պակասը այս երկու օրը հաստատ զգացվել է, և պիտի տանի բանակցությունների, որի հնարավորությունը նորից է բացվելու և որից հրաժարումը ի վնաս է ողջ հասարակությանը:

Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը
Ամենադիտված