ԱՄՆ-ը հրաժարվել է բացահայտել Սիրիայի հարցով համաձայնության մանրամասները
HeaderԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կարողացել են պայմանավորվել այն հարցի շուրջ, թե ինչպես ՄԱԿ ԱԽ անդամներին ներկայացնեն Սիրիայի հարցով երկկողմ համաձայնությունը, ընդ որում՝ այն հարվածի տակ չդնելով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունից:
ԱՄՆ ներկայացուցիչները նշել են, որ ՄԱԿ ԱԽ-ն կարող է կարեւոր դեր խաղալ Սիրիայի հակամարտության կարգավորման գործում, սակայն այս պահին Վաշինգթոնը մտադիր է կատարել Սերգեյ Լավրովի եւ Ջոն Քերրիի միջեւ ձեռք բերված համաձայնագրերը: Առաջնահերթ խնդիր է սիրիացիներին հումանիտար օգնություն մատակարարելը:
«Քանի որ մենք չենք կարողացել համաձայնության գալ ԱԽ-ում ճեպազրույցի մոտեցման հարցում, որը չէր վնասի գործողություններին, ՄԱԿ ԱԽ-ում հանդիպումը չեղարկվել է»,- հայտնել են ՄԱԿ մշտական ներկայացուցչությունից: