ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Բաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Թրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ


Աղվան Հովսեփյանի որդին հերքում է մեղադրանքները, թե ուռճացված գներով մատակարարումներ է արել

Քաղաքականություն

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որդին հերքել է իր ընկերության հասցեին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի տարածած տեղեկությունները, որոնց մասին ԱԺ ամբիոնից հայտնել էր նաեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Միսակ Հովսեփյանի հայտարարության մեջ ասվում է. «Տնտեսագետ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը, օրերս տարբեր ԶԼՄ-ներով ներկայացնելով պետական գնումների ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքները, ակնհայտ կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող «տվյալներ» է հրապարակել «Տելիա Մեդ» փակ բաժնետիրական ընկերության (այդուհետ՝ ընկերություն) կնքած գործարքների մասին՝ այդպիսով հրապարակայնորեն տարածելով անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկություններ։

Ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ ակնհայտ զրպարտություն է հնչեցված հայտարարությունն առ այն, թե, իբր, «Տելիա Մեդ» ՓԲԸ-ն 2015 թ. նոյեմբեր-2016 թ.մարտ ամիսներին առողջապահության նախարարությանը մատակարարել է 2,5 մլն դոլարի չափով պատվաստանյութ։

Անթույլատրելի համարելով հանրային կարծիքը խեղաթյուրելուն ուղղված գործողությունները՝ «Տելիա Մեդ» փակ բաժնետիրական ընկերությունը հարկ է համարում ընդգծել, որ հետեւյալ գործարքների վերաբերյալ տարածված տեղեկությունները կեղծ են՝

ԲՑԺ 200000 դեղաչափով՝ 125.600.000 դրամի պատվաստանյութ ընկերության կողմից չի վաճառվել

ԿԿԽ145000 դեղաչափ՝ 834.620.000 դրամի պատվաստանյութ ընկերության կողմից չի վաճառվել

ԱԴՁ 180000 դեղաչափ՝86.040.000 դրամի պատվաստանյութ ընկերության կողմից չի վաճառվել։

Նշված պատվաստանյութերը ՀՀ առողջապահության նախարությանը մատակարարվել են միջազգային ընկերության կողմից, որի հետ «Տելիա Մեդ» ՓԲԸ-ն, որի միակ բաժնետերը մինչեւ 06.04.2016թ. հանդիսացել է Միսակ Աղվանի Հովսեփյանը, ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի որեւէ առնչություն չունի։

Իրականում ընկերությունն ԱՆ-ին մատակարարել է միայն Տուլարեմիայի պատվաստանյութ՝ կնքված ՇՀԱՊՁԲ-15/4-2015/18-1 պայմանագրի հիման վրա։ Ըստ այդմ՝ մատակարարվել է 35000 դեղաչափ Տուլարեմիայի պատվաստանյութ, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 49 մլն դրամ։ Այն ձեռք է բերվել OAOK Torgovi Dom Allergen ընկերությունից եւ ինքնարժեքից 2-3, առավել եւս 7-8 անգամ բարձր գների մասին պնդումները բացահայտ հերյուրանքներ են։

2016 թվականի մարտ ամսին մատակարարվել է նույն պատվաստանյութի 60.100 դեղաչափ, որի պայմանագրի արժեքը կազմել է 84 մլն դրամ։ Բացի այդ, 2016 թվականի մարտ ամսին մատակարարվել է երկու շարժական պատգարակ, որի պայմանագրի արժեքն է մոտ 3 մլն դրամ։ Նշված տվյալները վկայում են, որ 2015 թվականի նոյեմբեր ամսից մինչեւ 2016 թվականի մարտ ամիսն ընկերության կողմից մատակարարված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 136 մլն դրամ, ինչը 2,5 մլն դոլարի հետ շփոթելու համար շատ մեծ երեւակայություն է պետք ունենալ, եթե, իհարկե, ակնհայտ փաստական տվյալները չեն խեղաթյուրվել դիտավորությամբ՝ տարաբնույթ քաղաքական շահարկումների առարկա դարձնելու նպատակով՝ կեղծ մտայնություն ձեւավորելու, թե Հովսեփյանի որդին անօրինական գործարքների մեջ է ներքաշված։ Նկատենք, որ հնչեցված հայտարարությունները պարունակում են նաեւ մի շարք այլ, մեղմ ասած, անճշտություններ, որոնց հարկ չենք համարում անդրադառնալ, քանզի վերոշարադրյալն արդեն իսկ բավարար է փաստելու, որ հանրությանը մատուցվել են ստահոդ տեղեկություններ։

Հեղինակավոր միջազգային կազմակերպության անունն օգտագործելով՝ տարածվել են զրպարտչական տեղեկություններ՝ մոլորեցնելով հանրային կարծիքը՝ այդպիսով ընկերությանը, ըստ էության, մեղադրելով կոռուպցիոն դրսեւորումների մեջ՝ արատավորելով նրա բարի համբավն ու հեղինակությունը։

«Տելիա Մեդ» փակ բաժնետիրական ընկերությունն ակնկալում է, որ փորձագետը հրապարակայնորեն՝ զանգվածային լրատվության նույն միջոցներով, ներողություն կխնդրի հասարակական կարծիքն ապակողմնորոշելու եւ հանրությանը սխալ տեղեկություններ տրամադրելու համար։ «Տելիա Մեդ» փակ բաժնետիրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով եւ եղանակներով հետամուտ կլինի իր գործարար համբավի, պատվի ու արժանապատվության պաշտպանությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ ամբիոնից հայտարարել էր http://news.am/arm/news/346249.html . «Մամուլը հայտնեց նաեւ, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին 2.5 մլն դոլարի մատակարարումեր է իրականացրել Առողջապահության նախարարությանը, ընդ որում, 5-6 անգամ չափազանցված գներով։ Աղվան Հովսեփյանը նախկին գլխավոր դատախազ է։ Կարելի է ենթադրել, որ դատախազական պաշտոնը ահա այսպիսի կոռուպցիոն եղանակներով փողեր աշխատելու լավ մեխանիզմ է»։

ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանՍիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Էմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյաՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին
Ամենադիտված