Զամբիայի հյուսիսում 24 մարդ է զոհվել նույն վայրում տեղի ունեցած երկու վթարից
Ուշադրության կենտրոնումԶամբիայի հյուսիսում` Սերենժ քաղաքում ուրբաթ տեղի ունեցած երկու վթարը 24 մարդու կյանք են խլել, հայտնում է «Սինհուան»:
Գրեթե 70 ուղեւորով ավտոբուսը չի կարողացել շրջադարձ կատարել եւ շրջվել է, 21 մարդ տեղում զոհվել է: Եվս երեք մարդ` դեպքի վայր եկած ճանապարհային անվտանգության ուժերի եւ հրշեջ ծառայության ներկայացուցիչներ զոհվել են, երբ նրանց մեքենային բեռնատար է հարվածել: Նրանց աշխատակիցներից չորսը վնասվածքներ են ստացել եւ հիվանդանոց են տեղափոխվել:
Ներկայումս մնացած ուղեւորներին ավտոբուսի տակից հանելու գործողություն է իրականացվում: