Մայրաքաղաքում արձակված ուսումնական կրակոցները որևէ վտանգ չեն ներկայացնում. ԱԻՆ
Ուշադրության կենտրոնումՄայրաքաղաք Երևանում այսօր արձակված կրակոցներն ուսումնական են և որևէ վտանգ չեն ներկայացնում։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, որում, մասնավորապես, նշում է.
«Այսօր մայրաքաղաքում գտնվող Նորքի հեռուստաաշտարակին հարակից տարածքից իրականացվել են ոչ մարտական արկերով լիցքավորված թնդանոթների ուսումնական կրակոցներ, որոնք որևէ վտանգ չեն ներկայացնում»: