Ճապոնացի թոշակառուների հեքիաթային տնակը. ապշել կարելի է (լուսանկարներ)
LifeՃապոնացի դիզայներ ու ճարտարապետ Իսեյ Սուման զբաղվում է արտառոց, բայց, միևնույն ժամանակ, հարմարավետ շինությունների կառուցմամբ: Նա երկու կին թոշակառուների համար տնակ է կառուցել, որտեղ կանայք վայելում են իրենց ծերությունն ու դրա համար ունեն բոլոր հարմարությունները:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ճապոնիայի սարերում գտնվող այս տունը կատարելապես բավարարում է կանանց ու նրանց խնամակալի և խոհարարի բոլոր կարիքները: Տունն արտաքինից 5 համակցված վրանների տեսք և 100 քառակուսի մետր մակերես ունի:










