Երեւանը հայտնվել է ռուսաստանցիների համար աշնանային ճանապարհորդությունների թոփ տասնյակում
ՀասարակությունRoomGuru.ru հյուրանոցների որոնման ծառայությունը կազմել է ամենատարածված արտասահմանյան քաղաքների վարկանիշային ցուցակը՝ Ազգային միասնության տոնակատարության (նոյեմբերի 4-ին) հանգստյան օրերին ուղեւորությունների համար: Երեւանը մտել է տարածված ուղղությունների մեջ:
Նոյեմբերյան տոնական ուղեւորությունների համար արտասահմանյան քաղաքների թոփ տասնյակում ընդգրկված են Պրահան, Մինսկը, Տալլինը, Բաքուն, Թբիլիսին, Երեւանը, Վիլնյուսը, Ռիգան, Հելսինկին եւ Լոնդոնը:
RoomGuru.ru-ի տվյալներով՝ ռուսաստանցի զբոսաշրջիկները նոյեմբերի սկզբին Երեւանի հյուրանոցներում կիջեւանեն միջինը երկու գիշեր եւ կեցության համար կծախսեն օրական 39 եվրո: Զբոսաշրջիկների համար քաղաքների առաջին տասնյակում ամենաէժանը Մինսկն է (օրական 30 եվրո), իսկ ամենաթանկը՝ Լոնդոնը (100 եվրոյից ավելի):
Նոյեմբերի սկզբին զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված քաղաքների թոփ-10-ը.
1. Պրահա
2. Մինսկ
3. Տալլին
4. Բաքու
5. Թբիլիսի
6. Երեւան
7. Վիլնյուս
8. Ռիգա
9. Հելսինկի
10. Լոնդոն