Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչություն պատրաստելու մեջ կասկածվող ԻՊ ենթադրյալ գրոհայիններ
Ուշադրության կենտրոնումԹուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 ենթադրյալ գրոհային, որոնց կասկածում են Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների դեմ ահաբեկչություն պատրաստելու մեջ, հայտնում է Haberturk–ը։
Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ երեք ենթադրյալ ահաբեկիչներին ձերբակալել են Անկարանում, եւս մեկին՝ Ստամբուլում։ ԻՊ–ի հետ ունեցած նրանց կապը պարզվում է։ Նրանց կասկածում են սեպտեմբերի 13-17–ը դիվանագիտական առաքելությունների դեմ ահաբեկչություններ պատրաստելու մեջ։
Անկարայում Բրիտանիայի դեսպանատունը հայտարարել է, որ սեպտեմբերի 16-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, փակ է լինելու։ Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ մինչեւ շաբաթվա վերջ փակ են լինելու նաեւ Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում։vvv