Եթե կա մեկը, ով ծովում լողում է շորերով, դա արդեն իմ խնդիրը չէ. Անատի Սաքանյանը պատասխանում է իրեն քննադատողներին
LifeLife.panorama.am-ը գրում է .
Դերասանուհի Անատի Սաքանյանը կրկին քննադատողների խիստ հայացքի ներքո է հայտնվել: Այս անգամ համացանցում է հայտնվել Անատիի լողազգեստով լուսանկարները, որոնք տարիներ առաջ նկարահանված Ավետիք Ադամյանի տեսահոլովակի կադրերն են:

«Սուրբ ձևացող Անատի Սաքանյանը մոռացել է, թե ինչպես էր կիսամերկ պարում տեսահոլովակներում»՝ ահա այս վերնագրմամաբ նյութում Անատիի հասցեին հնչած մեղադրանքներին դերասանուհին Life.panorama.am-ի հետ զրույցում հետեւյալ պատասխանը տվեց.
«Ես նման դատարկաբանությանն անգամ չեմ ուզում անդրադառնալ: Դա արտերկրում արված գեղեցիկ տեսահոլովակ է, իսկ եթե կա մեկն, ով ծովում լողում է շորերով, դա արդեն իմ խնդիրը չէ: Միայն կհորդորեմ կայքերին նման հիմարություն չտարածել»: