Փարիզում բողոքի ակցիայի ժամանակ 16 մարդ է ձերբակալվել
HeaderՖրանսիայում աշխատաշուկայի բարեփոխումների դեմ նոր զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել։ Փարիզում ձերբակալվել է 16 մարդ, որոնցից երկուսը՝ ոստիկանների դեմ բռնություն կիրառելու համար, իսկ 4-ը՝ արգելված զենք կրելու։ Ավելի ուշ ձերբակալվածներից 6-ը կալանավորվել են, փոխանցում է BFMTV–ն։
Լրագրողների տվյալներով՝ Փարիզում վիրավորվել է 12 մարդ, որոնցից 4-ը՝ ցուցարարներ, 8-ը՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ, ընդ որում, 2 հատուկջոկատային այրվածքներ են ստացել, իսկ մեկ ոստիկան էլ՝ գլխի շրջանում վիրավորում։ Նրան հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով։
Ոստիկանությունը պնդում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում բողոքի ակցիային մասնակցել է 12500-13500 մարդ, իսկ արհմիությունները պնդում են, որ ցուցարարների թիվը հասել է մինչեւ 40 հազարի։
Ընդհանուր առմամբ երկրում ցույցերին մասնակցել է 170 հազար մարդ։