Բարաք Օբաման համաշխարհային առաջնորդների խորհրդակցություն կհրավիրի
Ուշադրության կենտրոնումԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համաշխարհային առաջնորդների խորհրդակցություն կհրավիրի, որպեսզի եկող շաբաթ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում քննարկի միգրացիոն ճգնաժամը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Աշխարհում շատ քիչ են երկրները, որոնք իրենց վրա են կրում հարյուր հազարավոր, իսկ երբեմն նաեւ միլիոնավոր փախստականների բեռը, որոնք լքել են իրենց հայրենիքը՝ փորձելով փախչել բռնությունից»,– ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնսթը։