Օրվա բաղադրատոմս. Պանրով բլիթներ
LifeԲաղադրամասեր՝
400 գրամ հոլանդական պանիր
240 մլ կեֆիր
60 գրամ սերուցքային կարագ
2 թեյի գդալ փխրեցուցիչ
Կես թեյի գդալ սոդա
Աղ
280 գրամ ալյուր
Պատրաստման եղանակ՝
Միախառնել բոլոր չոր բաղադրիչները, ավելացնել սառը կարագ ու դանակով մանրացնել։
Ավելացնել քերած պանիրն ու կեֆիրը։
Թողնել՝ խմորը 2 ժամ «հանգստանա»։
Մի քանի մասի բաժանել, պատել կեֆիրով, դնել ջեռոց 220 աստիճանով։