«Սասնա Ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվողի կալանքի ժամկետը երկարաձգվեց
Ուշադրության կենտրոնում«Սասնա Ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանի կալանավորման ժամկետն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, դատարանը երկու ամսով երկարաձգել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Աթոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը: Նա նշեց, որ նախաքննական մարմինը դատարանում նշել է, որ ազատության մեջ գտնվելով Մանվել Աթոյանը կխոչընդոտի նախաքննության ընթացքին, կդիմի փախուստի:
Մանվել Աթոյանը դատարանում ելույթով է հանդես եկել եւ խնդրել է թույլ տալ տեսակցել իր 2-ամյա երեխային, որը հոր կարոտի պատճառով առողջական խնդիրներ է ձեռք բերել:
Արա Ղարագյոզյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարան:
Մանվել Աթոյանին մեղադրանք է առաաջդրվել հեռախոսազանգերի ու ֆեյսբուքյան գրառման համար: