Ռիչարդ Կոզլարիչն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կոչ է արել
HeaderԱդրբեջանում, հավանաբար, կարծում են, որ Վաշինգտոնը Բաքվի կարիքն ավելի ունի, քան հակառակը: ԱՄՆ Կոնգրեսում «Ադրբեջան. արդյո՞ք մարդու իրավունքները նշանակություն ունեն» թեմայով լսումների ընթացքում այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը:
Նրա խոսքով՝ ռազմավարական հարաբերությունների զարգացման համար միեւնույն արժեքներն են հարկավոր, իսկ կազմակերպվող հանրաքվեն արժեքներն ավելի հեռուն է տանում, քան դրանք կան: «Հանգիստ դիվանագիտությունը չաշխատեց: ԱՄՆ-ն պետք է անցնի ակտիվ դիվանագիտության»,- հայտարարել է Կոզլարիչը:
Նրա կարծիքով՝ ակտիվ դիվանագիտություն ասելով կարելի է ենթադրել այնպիսի քայլեր, ինչպիսիք են դեսպանի հետկանչն ու ռեժիմի ներկայացուցիչների ֆինանսական ակտիվների սառեցումը:
Սքայփով հավաքվածներին միացած լրագրող Հադիջա Իսմայիլովան իր հերթին խոսել է Ադրբեջանի բանտերի սարսափելի պայմանների՝ գերբեռնվածության եւ դրանցում կտտանքների առկայության մասին: