Երեւանում վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկան ու դիմել փախուստի
ՀասարակությունՍեպտեմբերի 14-ին, ժամը 17.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գյուլբենկյան եւ Հր. Քոչար փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժողը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: