«Մերսեդես»-ի ուղեւորներից մեկը գիտակցության չգալով մահացել է
ՀասարակությունՍեպտեմբերի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մերսեդես Ե 320» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել արգելապատնեշին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 9-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ուղեւորներից մեկը՝ 21-ամյա Յուրիկ Սեդրակյանը, գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է: