Քեյթ Միդլթոնը կրկին ճանաչվել է ամենաոճային բրիտանուհի (լուսանկարներ)
LifeԼոնդոնի նորաձևության շաբաթի նախօրեին հասարակական կարծիքի հետազոտություն է իրականացվել, որի արդյունքում Քեմբրիջի դքսուհին ճանաչվել է նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ կինը: Rakuten Marketing գործակալությունը պարզել է, որ կանանց 29 տոկոսը ձգտում է Քեյթի նման հագնվել: Նեղ ջինսերն ու վերնաշապիկները կամ նրա կրած զգեստները ամենաթրենդայինն են Մեծ Բրիտանիայում:



