Շուլց. Թրամփը խնդիր է ոչ միայն ԵՄ–ի համար, այլեւ ամբողջ աշխարհի
HeaderԵվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին ամբողջ աշխարհի համար է խնդիր համարում: Spiegel-ի հետ հարցազրույցում Շուլցը մտահոգություն է հայտնել ԱՄՆ առաջնորդի պաշտոնում Թրամփի հնարավոր ընտրության կապակցությամբ:
«Պատասխանատվության մեծագույն զգացում պահանջող պաշտոնին կհայտնվի որոշակիորեն անպատասխանատու անձնավորություն: Թրամփը խնդիր է ոչ միայն ԵՄ–ի համար, այլեւ ամբողջ աշխարհի»,- ասել է Շուլցը: