Չինաստանում օդային շոուի ժամանակ թեթեւ օդանավ է կործանվել
Ուշադրության կենտրոնումՉինաստանում օդային շոուի ժամանակ թեթեւ օդանավ է կործանվել: «Սինհուան» հայտնում է, որ ավիավթարի հետեւանքով զոհվել են օդաչուն ու երեք ուղեւորները
Դեպքը տեղի է ունեցել Շիցզյանչժուան քաղաքի մոտ՝ Չինաստանի հյուսիսում: «Սյաոին 500» օդանավը վթարի է ենթարկվել Պեկինի ժամանակով 16:02-ին ցուցադրական թռիչքի ժամանակ: Միջադեպի հետեւանքով հանդիսատեսը չի տուժել: Վթարի պատճառները դեռ չեն պարզվել, կատարվում է հետաքննություն: