15-ամյա երիտասարդը պատրաստվում է սեռափոխ լինել և նմանվել Քիմ Քարդաշյանին
LifeLife.panorama.am-ը գրում է .
Մեծ Բրիտանիայում ամառային արձակուրդներից հետո երիտասարդը դպրոց էր վերադարձել Քիմ Քարդաշյանի կերպարով։ Վերջինս կրկնօրինակում է ռեալիթի շոուի աստղի կերպարը և խնդրում է իրեն դիմել Քայրոն Քելլի անունով։ Վերջինս հայտնել է նաև, որ պատրաստվում է մոտ ժամանակներում փոխել իր սեռը։
Այժմ Թեյլորը 15 տարեկան է։ Տղայի խոսքերով՝ դեռևս 8 տարեկանում նրան դուր չէր գալիս իր հագուստը և նա ընկերություն էր անում հիմնականում աղջիկների հետ։
Երբ տղան մեծացավ, սկսեց փորձել կանացի հագուստ և դիմահարդարում։ Ծնողները սկզբում վախենում էին խոսակցություններից և ամեն կերպ փորձում էին թաքցնել երեխայի պահվածքը։ Սակայն ժամանակի հետ կարողացան համակերպվել նրա որոշման հետ։
Զարմանալի էր, սակայն Թեյլորի՝ աղջկա կերպարով ներկայանալը հարազատների և ծանոթների մոտ քննադատություն չառաջացրեց։ Ընդհակառակը, շատերը նրա կողմից էին և հարցին մոտենում էին հասկանալով։
«Ես հագնվում եմ Քիմ Քարդաշյանի նման, դիմահարդարվում եմ և դրանից ինձ լավ եմ զգում»,- նշում է տղան։