«Քաշքշում էին ինձ ու հարվածում էին առանց խնայելու». Պատմում է լրագրողը
HeaderPanorama.am-ը գրում է.
«Քաշքշում էին ինձ ու հարվածում էին առանց խնայելու, ես գոռում էի, որ լրագրող եմ, միկրոֆոննն էլ ձեռքիս էր, սակայն ոչ մեկին դա չէր հետաքրքրում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում իր հետ կատարվածը ներկայացրեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը։
Նա տեղեկացրեց, որ իր նկատմամբ կատարված բնության հետևանքով պարանոցի, ձեռքերի և նաև դեմքի հատվածում վնասվածքներ է ստացել և քիչ հետո գնալու է բուժզննման:
«Ոստիկաններից բացի, քաղաքացիական հագուստով անձինք էին ակտիվ մասնակցում գործողություններին։ Ինձ ու մի խումբ ցուցարարների հրելով, հարվածելով ու քաշքշելով նստեցրել են ոստիկանական մեքենան ու տեղափոխել բաժին»,-ասաց լրագրողը` ընդգծելով, որ ոստիկանության բաժանմունքում մնացել է 40 րոպե և ոչ մի բացատրություն չի տվել, ընդամենը ասել է, որ ոստիկաններն իրեն ծեծել են:
Ավելի վաղ «Իրազեկ Քաղաքացների Միավորում» հասարակական կազմակերպությունըհաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, ոստիկանության գործողությունների հետևանքով տուժել են նաև ՀԵՏՔ-ի, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, news.am-ի և panarmenian.net-ի լրագրողները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
XX