Գյումրիում վրաերթի հետեւանքով ոստիկանության կապիտան է մահացել
Ուշադրության կենտրոնումԳյումրիում սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել վրաերթ, որի հետեւանքով մահացել է ոստիկանության աշխատակից 41-ամյա Արամ Հարությունյանը:
NEWS.am-ը ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ վրաերթը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրիի 28-ամյա քաղաքացի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասով՝ Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Մահացողը ոստիկանության կապիտան է: