Փրկարարները հայտնաբերել են մոտ 50 տարեկան քաղաքացու դի
Ուշադրության կենտրոնումՍեպտեմբերի 14-ին՝ ժամը 10.08-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 176 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվակ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Կ. Մ.-ի (մոտ 50 տարեկան) դին: