Մխիթարյանը նորից վնասվածք է ստացել և 10 օր չի խաղա
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Հայաստանի հավաքականի կազմում Չեխիայի հետ ընկերական խաղի (0:3) ժամանակ վնասվածք էր ստացել, Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման (1:2) 1-ին խաղակեսից հետո փոխարինվել էր:
Ինչպես պարզվել է, հայ ֆուտբոլիստը դեռ լիարժեք ապաքինված չի եղել: Նոր բուժզննում ցույց է տվել, որ Մխիթարյանը մանչեսթերյան դերբիի ժամանակ խորացրել է վնասվածքը:
Այժմ նա բաց կթողնի մոտ 10 օր: Դա նշանակում է, որ Մխիթարյանը չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա երեք հանդիպումներին. «Ֆեյենորդի», «Ուոթֆորդի» և «Նորթհեմփթոն Թաունի» հետ: