Հնդկական այս տաճարի պատերը կազմված են հազարավոր արձանիկներից (լուսանկարներ)
LifeՀնդկաստանը զարմանահրաշ երկիր է: Նրա ժողովուրդը դարեր շարունակ այնպիսի պալատներ և տաճարներ է կառուցել, որոնց նմանը դժվար թե գտնվի մեկ այլ վայրում:
Հնդկաստանի բարդ ու բազմախորհուրդ ճարտարապետության վառ օրինակներից է Մինակշի տաճարը, որը գտնվում է Մադուրայ հնագույն քաղաքի հենց սրտում: Տաճարը նվիրված է Պարվատի աստվածուհուն և նրա ամուսին Շիվեին, իսկ տաճարի պատերը պատված են պարող հինդու աստվածների և հերոսների արձանիկներով։











