Բրիթնի Սփիրսը պարծեցել է իր շպագատով
Life
Բրիթնի Սփիրսն Instagram-ում ցուցադրել է իր ֆիզիկական հրաշալի վիճակը:
34-ամյա հանրաճանաչ երգչուհին պարծեցել է իր շպագատով:

«Ձանձրացա ու որոշեցի պարզել՝ կկարողանա՞մ դա անել: Կատարյալ չստացվեց, բայց դե, այդքան էլ վատ չէր»,- Սփիրսն այսպես է մակագրել լուսանկարը:
Երգչուհու մարզական հաջողությունները մշտական պարապմունքների արդյունք են:

Հիշեցնենք, որ Բրիթնիի լուսանկարները կզարդարեն Marie Claire ամսագրի հոկտեմբերյան համարի շապիկը եւ էջերը:
Երգչուհին, որը դաստիարակում է 10-ամյա Շոնին ու 9-ամյա Ջեյդենին, մայրական զգացմունքներն իր կյանքում լավագույնն է անվանում:
«Որդիներս այդքան էլ չեն վշտանում, որ մեր ընտանիքում ամեն ինչ իդեալական չէ: Նրանք ինձ չեն դատապարտում: Նրանք գոհ են իմ հագուստից միայն այն դեպքում, եթե այն բեմական է, հետեւաբար նրանք գիտեն, որ ես աշխատանքի եմ գնում: Ես շատ ապրումներ եմ ունեցել ու հիմա ինձ լավ եմ զգում մենակ»,- պատմել է Բրիթնին հարցազրույցում: