Բնակարանում 50-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել. մահվան պատճառն անհայտ է
Ուշադրության կենտրոնումՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ 176 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվակ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել Կ. Մ.-ի (մոտ 50 տարեկան) դին: Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: