19–ամյա երիտասարդը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է երիտասարդի
Ուշադրության կենտրոնումՇիրակի մարզի Գետափ գյուղի 19–ամյա բնակիչ Դավիթ Գրիգորյանը դանակահարություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։
Օգոստոսի 27–ին կեսգիշերին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ ստացվեց, որ գոտկային եւ թիկունքային շրջանի կտրած–ծակած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։ Տուժածն ի վիճակի չի եղել բացատրություն տալու։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 19–ամյա Գագիկ Գրիգորյանը։ Գագիկ Գրիգորյանը ներկայացել է ոստիկանություն եւ խոստոսվանել կատարածը։ Նա նշել է, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է երիտասարդին։
Դավիթ Գրիգորյանը ձերբակալված է, կաարվում է քննություն։