ԱՄՆ-ը հրաժարվում է քննարկել Սիրիայում Ռուսաստանի հետ համատեղ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը
HeaderԱՄՆ ռազմաօդային ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգիանը երեքշաբթի հրաժարվել է քննարկել Սիրիայի տարածքում Ռուսաստանի հետ համատեղ ավիահարվածների հնարավորությունը, հայտնում է RIA Novosti-ն:
«Չափազանց վաղաժամ կլիներ խոսել ինչ-որ կոնկրետ դետալների մասին»,- ասել է գեներալը Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին են Պենտագոնի պլանները Ռուսաստանի հետ համատեղ գործողություններում:
«Մեզ համար առաջին կետը դա համոզվելն է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է և որ մնացած վեց օրվա ընթացքում Ռուսաստանը և ռեժիմը (Սիրիայի իշխանությունները) ճիշտ քայլեր են կատարում»,- ավելացրել է գեներալը: