Հրադադարի սկզբից զինյալներն արդեն 23 անգամ գնդակոծել են սիրիական զորքերի դիրքերը
Ուշադրության կենտրոնումՍիրիական կառավարական զորքերը լիովին դադարեցնել են կրակը, բացառությամբ այն շրջանների, որտեղ գործում են ԴԱԻՇ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի զինյալները: Սակայն դա չի կարելի ասել ԱՄՆ-ի կողմից վերահսկվող չափավոր ընդդիմության զինված ջոկատների մասին, հայտնում է RIA Novosti-ն:
«Ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմ մտցնելուց հետո նրանց կողմից մինչև այսօր առավոտ գրանցվել է բնակելի թաղամասերի և կառավարական զորքերի դիրքերի 23 գնդակոծում»,- ասել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման վարչության առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պազնիխիրը:
Նրա խոսքերով՝ նաև «գրանցվել է այսպես կոչված չափավոր ընդդիմության ուժերի վերախմբավորում Համի և Հալեպի շրջանների վրա հարձակում նախապատրաստելու համար»: