ԱՄՆ-ում բարում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել
Ուշադրության կենտրոնումԱՄՆ Ինդիանա նահանգի բարերից մեկում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել, 2 հոգի վնասվածքներ է ստացել: Այդ մասին հայտնում է տեղական Journal-Gazette թերթը:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել լույս երեքշաբթի գիշերը Ֆորթ-Ուեյն քաղաքի Sports & Spirits հաստատությունում:
Ականատեսները ոստիկանությանը հայտնել են, որ կրակոցի ձայներ են լսել բարի ներսում և տեսել են փախչող մարդու: