Ռուսաստանի զգուշացումը՝ Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին
ՄիջազգայինԹուրքիայի Վան քաղաքում նախօրեին տեղի ունեցած պայթյունից հետո Ռուսաստանը հանդես է եկել Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին ուղղված հայտարարությամբ:
«Sputnik» լրատվական գործակալության թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ «Ռուստուրիզմի» ղեկավար Օլեգ Սաֆոնովը հորդորել է Թուրքիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկներին՝ առավել ուշադիր և զգուշավոր լինել:
Նա ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել հնարավորինս չլքել իրենց հանգստի գոտիները, քանի որ այդ վայրերում անվտանգության աստիճանը համեմատաբար բարձր է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Վանի կենտրոնական Բեշյոլ շրջանում պայթյուն էր որոտացել: Պայթյունի հետևանքով վիրավորվել էր 50 մարդ, որոնցից 4-ը ոստիկան: Վիրավորների մեջ եղել են նաև Իրանի քաղաքացիներ: