Դանակով թիկունքից հարվածել է մոր պարանոցին եւ սպանել նրան
Ուշադրության կենտրոնումՄորն սպանելու կասկածանքով ոստիկանության Մարտունու բաժին բերման է ենթարկվել Ներքին Գետաշենի բնակիչ 27–ամյա Տիգրան Գասպարյանը։
Սեպտեմբերի 8–ին ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշենի տներից մեկում դանակահարված կնոջ դի կա։ Ոստիկանները մեկնելով դեպքի վայր՝ արագ պարզել են կնոջ ինքնությունը։ Ոստիկանության Մարտունու բաժնում Տիգրան Գասպարյանը խոստովանել է, որ կենցաղային հարցերի շուրջ մոր հետ վիճել է եւ դանակով թիկունքից հարվածել է մոր պարանոցին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
Առավել մանրամասն տեսանյութում: